500 միլիոն եվրոն բավական է «Բարսելոնան» փրկելու համար. ակումբի փոխնախագահ

«Բարսելոնան» գտնվում է ֆինանսական ծանր վիճակում: Այս մասին ասել է ակումբի տնտեսական հարցերով փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն։
«Իրավիճակը դեռևս կրիտիկական է, թեև անցյալ տարվա համեմատ որոշակի առաջխաղացում կա: Մենք հստակ գիտենք, թե ինչ դիրքում ենք և խնդիրները վերհանել ենք։ Ամենամեծ վնասը պատճառում է անհավասարակշռությունը։ Մեր դեֆիցիտը 500 միլիոն եվրո է։ Եվս 150 միլիոն եվրո կարող էր ավելանալ այս գումարին, եթե մենք ոչինչ չանեինք։ 500 միլիոն եվրոն բավական է «Բարսելոնան» փրկելու համար»,- Ռոմեուի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը: