ԱՄՆ դեսպանը Սյունիքում այցելել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց

ԱՄՆ դեսպանը Սյունիքում այցելել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց

Սյունիքի մարզում Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից  հայտնում են, որ քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։ Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։

Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։

Հիշեցնենք, որ  այսօր առավոտյան ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածներ, որոնք սեպտեմբերի 13-ից թշնամու թիրախում են։ Նրանց շարքերում էր ԱՄՆ դեսպան Թրեյսին։