ԵՄ դեսպաններն ուղևորվում են Վարդենիս

ԵՄ դեսպաններն ուղևորվում են Վարդենիս

ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այս պահին ուղևորվում են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածներ, որոնք սեպտեմբերի 13-ից թշնամու թիրախում են։

Նշենք, որ Վարդենիսի սահմանամերձ մի շարք համայնքներում քաղաքացիական ենթակառուցվածքները ևս հրետակոծվել են, ինչի հետևանքով գյուղաբնակ կանայք ու երեխաները տեղահանվել են։

Պատվիրակության 27-հոգանոց կազմում են, օրինակ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան, ռազմական կցորդ Անն Լույոն, և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդական Քրինս Պերկինսը։ Նշենք, որ հրավիրված է նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը։

Նշենք, որ թշնամու վերջին ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզում սպանվել է մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել են չորսը, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, և մեկ քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է։
Վարդենիս համայնքի Չարենցի փողոցն էլ, օրինակ, արկի հարվածից վնասվել է։

Այցի մասին մանրամասները՝ շուտով MediaHub-ում։