Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ ջրատարում հայտնաբերվել է տղամարդու դի․ լուսանկար

Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ ջրատարում հայտնաբերվել է տղամարդու դի․ լուսանկար

MediaHub-ի տեղեկություններով ՝ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի ջրատարում կիսամերկ վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։ 

Մեր տեղեկություններով՝ տղամարդը Ջրառատ գյուղի բնակիչ, 60-ամյա Գուրջիս Թամոյանն է։ Նրա հարազատները այսօր Վաղարշապատի բաժին հաղորդում են տվել առ այն, որ վերջինս տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ եւ արդեն 4-որդ օրն է տուն չի վերադառնում։ 

Հաղորդումը ստանալուց ժամեր անց Վաղարշապատի քրեական հետախույզները ջրատարում հայտնաբերել են տղամարդու անշնչացած մամինը։ 

Լ․Ս․