Զինծառայողներից մեկի առողջական վիճակը ծանրացել էր. նախարարը՝ հրդեհից տուժածների մասին
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին ողբերգական հրդեհի Այրվածքաբանական ազգային ինստիտուտում բուժում ստացող զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետ կապված երկու օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք, բայց բուժման մեջ փոփոխություններ մտցնելու արդյունքում այս պահին բոլորի վիճակը գնահատվում է բավարար, անհրաժեշտ օգնությունը դեռ ստանալու են։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա։
Հարցին, թե կապիտանն ի՞նչ վիճակում է և կարողանո՞ւմ է, արդյոք, հաղորդակցվել, վերջինս պատասխանեց, որ կոնկրետ անձանց առողջական վիճակի մասին որևէ բան չի հրապարակի։
Մանրամասները՝ տեսանյութում