Կանանց միամսյակը՝ «Հայրենիք»-ում

«Հայրենիք» կուսակցությունը օրեր առաջ նշեց կանանց միամսյակը։

Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր խոսքում կարևորեց կանանց դերը պետականաշինության գործում՝ մաղթելով իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին երջանիկ կյանք՝ խաղաղ երկնքի տակ։

Նրա խոսքով՝ կապույտ երկինքն ու ամուր սահմանն այսօր ամենակարևորն են հայ մարդու, հայ կնոջ համար։

Բացի այդ, հաշվի առնելով «Հայրենիք» կուսակցության տարածքային կառույներոմ կանանց նախաձեռնողականությունը և օրեցոր մեծացող կշիռը՝ Արթուր Վանեցյանն առաջարկեց կատարել համատասխան փոփոխություններ կանոնադրական փաստաթղթերում՝ ստեղծելով կանանց խորհուրդ՝ որպես կուսակցության մշտական գործող մարմին: