Հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, վնասվել է վարչական շրջանի ղեկավարի Նիվան․ Թագուհի Թովմասյան

Հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, վնասվել է վարչական շրջանի ղեկավարի Նիվան․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ երեկ թշնամին կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ։

«Երեկ՝ ժամը 8:30-ի սահմաններում, հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի Նիվա մակնիշի մեքենան։

Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել վ/շ ղեկավարի հետ, ով հաստատել է տեղեկությունը եւ նշել, որ բնակիչներն արդեն սովոր են, եւ կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա:

Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես եւ սպասելի էր, լուռ է, ադրբեջանական քարոզչամեքենան՝ ակտիվ:

Սա ՀՀ բնակիչների կյանքի եւ խաղաղ ապրելու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որի նախադեպերը տեսնում ենք գրեթե ամեն օր: Վաղը եւեթ գրություններ եմ ուղարկելու միջազգային գործընկերներիս՝ ակնկալելով համապատասխան արձագանք ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ:

Խաղաղության դարաշրջան…»,-գրել է Թագուհի Թովմասյանը։