Արմավիրում և Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում

Արմավիրում և Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների վերահսկողության ընթացքում Արմավիրի մարզի Արաքս և Արարատի մարզի Մասիս համայնքներում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր:

Պարզվել է, որ քաղաքացիներ Խ. Կարապետյանն ու Գ. Պողոսյանը ձկնաբուծության նպատակով ապօրինի ջրառ են կատարել տարածքում ինքնաշատրվանող և խորքային 2-ական հորերից։

Կասեցվել է առանց համապատասխան թույլտվության 4 հորի շահագործումը: Իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ներկայացվել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին