Որոշ մարդիկ պետք է զգույշ լինեն խորոված ուտելիս․ զգուշացրել է մասնագետը

Որոշ մարդիկ պետք է զգույշ լինեն խորոված ուտելիս․ զգուշացրել է մասնագետը

Որոշ մարդիկ պետք է հատկապես զգույշ լինեն խորոված ուտելիս։ Ասել է էնդոկրինոլոգ Ելենա Օստրովսկայան «Ленте.ру»-ի հետ զրույցում։

Օստրովսկայայի խոսքով՝ ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդիկ, օրինակ՝ խոլելիտիազը սուր փուլում, չպետք է չարաշահեն այս ուտեստը։ Խորովածը շատ ծանր ուտեստ է, որը կարող է վնասել քրոնիկ պանկրեատիտով հիվանդներին, հատկապես, եթե պատրաստված է յուղոտ մսից։

Ըստ մասնագետի՝ մինչև 7-8 տարեկան երեխաներին պետք է զգուշությամբ տալ խորոված, ավելի լավ է այն պատրաստված լինի հավի մսից և առանց այրված կեղևի։

«Կարևոր է հասկանալ, որ այրման ընթացքում, հատկապես, եթե տապակման ժամանակ մսի ճարպի կաթիլները ընկնում են կրակի վրա, առաջանում են թունավոր նյութեր։ Եթե ​​դրանք պարբերաբար մեծ քանակությամբ ներթափանցեն օրգանիզմ, կարող է քաղցկեղ զարգանալ»,- պարզաբանել է Օստրովսկայան։