Կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի

Կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (26.04-01.05.2024թ.)

Երևան քաղաքում՝
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը, 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան     32.5°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան           1.6°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան    13.7°C