ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել ուկրաինական մի քանի բնակավայրերի նկատմամբ. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել ուկրաինական մի քանի բնակավայրերի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ուկրաինայում հարձակողական գործողությունների ընթացքում ռուս զինվորականները գրանցել են 11 կմ առաջխաղացում։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը , հաղորդում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն:

«Ռուսական Զինված ուժերի ստորաբաժանումները հարձակողական գործողությունների արդյունքում վերահսկողություն են սահմանել Պրիյուտնոյե, Ազվիտնե-Բախանե, Ստարոմլինովկա, Օկտյաբրսկոյե եւ Նովոմայսկոյե բնակավայրերի նկատմամբ: Առաջխաղացումը կազմել է 11 կիլոմետր»,-ասել է Կոնաշենկովը:

Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ ԼԺՀ-ի զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, վերահսկողություն է սահմանել Ռուբցի, Կարպովկա, Մակեեւկա, Նովոլոբովկա, Լիպովոյե, Սրեդնեյե, Զելյոնայա Դոլինա, Զակաբլուխովկա բնակավայրերի նկատմամբ»:

«ԴԺՀ-ի Զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Պերեդովոյե, Կարյերնոյե եւ Ռավնոպոլ» բնակավայրերում»,-ասել է Կոնաշենկովը: