Արցախի ժողովրդի ինքնության և ինքնորոշման իրավունքն անսակարկելի է․ արքեպիսկոպոս Գալստանյան

Այս բոլոր ժամանակներում, հստակորեն նշվել և շեշտվել է շատ պարզ կերպով, առանց այլ մեկնաբանությունների, որ մեզ համար մեր ապրումների, մեր ինքնության համար, այսօր և ընդհանրապես՝ Արցախի և Արցախի ողջ ժողովրդի ինքնության և ինքնորոշման իրավունքն անսակարկելի է։ 

Այս մասին այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ 

«Սա այն բացարձակ սահմանագիծն է, որից մենք չենք կարող անցնել։ Մենք կոչված չենք վերջնականապես պարտվելու, այլ կոչված ենք այդ պարտությունից վեր կանգնելու, սովորելու, կռվելու և կերտելու մեր նոր հաղթանակները»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: