Ես կիսում եմ վարչապետի կարծիքն՝ ամբողջությամբ. Ալեն Սիմոնյան
Արդյո՞ք հնարավոր համարում եք այս նիստերի ընթացքում քննարկման արժանացնել Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսում հնչեցրած հայտարարությունները։ Այդ մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ լսումներ անցկացնելու համար Արծվիկ Մինասյանը պետք է դիմի, ապա կքննարկվի հարցը։
Մինասյանն էլ արձագանքեց՝ իրենք ունենք հնարավորություն, բայց մեծամասնությունը մշտապես մերժում է նման նախաձեռնությունները, իսկ ԱԺ նախագահը կարող է արտահերթ ուղերձով հանդես գալ։
«Դա հնարավոր համարո՞ւմ եք։ Եթե ձեզ իմ անձնական կարծիքն է պետք, ապա ես կիսում եմ վարչապետի կարծիքն՝ ամբողջությամբ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։