Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ կստեղծվեն

Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը շարունակվում է, այսօր էլ Կառավարությունը քննարկում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու նախագիծը, որը միտված է Քրեական ոստիկանության կադրերի պատրաստվածության համար նախադրյալներ ստեղծելուն։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝ նախատեսվում է ստեղծել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ՝ ուղղաձիգ կառավարմամբ գործող տարածքային ստորաբաժանումներ, ինչպես այժմ գործում է պարեկային ծառայությունը։

«Այս ստորաբաժանումներին կվերապահվի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ հայտնաբերման համար օպերատիվ հետախուզական գործունեության իրականացումը»,- ներկայացրեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։