Իրանի դեսպանը ռազմական ինքնաթիռի թռիչքի պատճառով կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ-ն. նրան բողոքի նոտա է հանձնվել

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Բաքվում Իրանի դեսպանին։ Պատճառն այն է, որ Իրանին պատկանող ռազմական ինքնաթիռը պտույտներ է արել Արցախի օկուպացված տարածքներին հարակից հատվածում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ պաշտպանության նախարարությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով․ «Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչեւ 10:26-ն անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգիլանից մինչեւ Բիլյասուվարի շրջան եւ հակառակ ուղղությամբ։ Ինքնաթիռը թռչում էր երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ հենց պետական սահմանի վրայով»։
Նշվել է, որ այդ թռիչքը սադրանք է և ոչ բարեկամական քայլ Ադրբեջանի նկատմամբ։