Երևանի քաղաքապետարանի 202 միլիոնանոց հանճարեղ պատասխանը (լուսանկար)

Մայրաքաղաք Երևանը պատրաստվում է Ամանորին։ Քաղաքի զարդարման գործընթացն արդեն սկսել է, քաղաքապետարանը սակայն ծախսերի հստակ թիվ դեռ չի նշել, միայն ներկայացրել է, որ տոնական լույսերին տրամադրվել է 202 մլն դրամից ավելի գումար։
MediaHub-ը գրավոր հարցում ուղարկեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին՝ պարզելու՝ ինչու է ամեն տարի նման մեծ գումար տրամադրվում միայն լուսավորությանը, ի՞նչ են եղել նախորդ տարվա ձեռքբերված լույսերը։
Ի պատասխան Երևանի քաղաքապետարան հասցեագրված մեր գրության հայտնեցին, որ 2022թ.-ին ձեռքբերված ամանորյա լուսավորության լույսերի մոնտաժման, սպասարկման և ապամոնտաժման աշխատանքները կատարել է «Սինեմարտ» ՍՊԸ-ն՝ համաձայն պայմանագրի՝ 191.006.000 (հարյուր իննսունմեկ միլիոն վեց հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս գնում է կատարվել է կոնկրետ «Սինեմարտ» ՍՊԸ-ից։ Այսինքն, ստացվում է, որ անցած տարի գնված լույսերից զատ, այս տարի երևանցիների հարկերով գոյացած բյուջեից քաղաքապետարանը դեռ մի բան էլ ավելի շատ գումար է հատկացնելու նույն ընկերությանը…. ինչի՞ համար:
Թե ինչով է պայմանավորված նման ծախսը, քաղաքապետարանից պատասխանել են․
«2023թ.-ին «Սինեմարտ» ՍՊԸ-ն ստանձնել է տոնական լույսերի մոնտաժման, սպասարկման և ապամոնտաժման աշխատանքների կատարումը համաձայն պայմանագրի 202.406.000 (երկու հարյուր երկու միլիոն չորս հարյուր վեց հազար) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, հայտնում եմ նաև, որ գումարի տարբերությունը պայմանավորված է պայմանագրում ավելացված ծառայություններով.
1. Պատվիրատուին պատկանող և սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող Հավելված 1-ում նշված տոնական լուսավորության սարքավորումների (այսուհետ՝ Տոնական լուսավորության սարքավորումներ) պահեստային տարածքից դուրս բերում, լվացում և չորացում։
2. Տոնական լուսավորության սարքավորումների սարքինության ստուգում և անսարք սարքավորումների վերանորոգում ներգրավելով համապատասխան մասնագետներ։ «4» թվանշան արտացոլող ձևավորման կարկասի պատրաստում կամ ներմուծում:
3. Պատվիրատուի կողմից նշված վայրերում Տոնական լուսավորության սարքավորումների տեղադրման կոնստրուկտորական նախագծերի կազմում լիցենզավորված կազմակերպության կողմից և դիզայներական էսքիզային տարբերակների մշակում՝ համաձայնեցնելով պատվիրատուի հետ»։
Սա, հիրավի, հանճարեղ պատասխան է, քանի որ ստացվում է, որ պայմանական ապրանքի սպասարկումը ավելի թանկ է, քան բուն ապրանքը: Եվ դրա համար երևանցիների գրպանից 202 մլն դրամ է հատկացվել:
Քաղաքապետարանին խնդրել էինք ներկայացնել վերջին տարիների, մասնավորապես, 2019, 2021, 2022 թվականներին Երևան քաղաքի ամանորյա տոնակատարությունների ընդհանուր ծախսերը։
Պատկերը հետևյալն է․
Լիաննա Թորոսյան