Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել

Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել մարզման ժամանակ՝ թիմակցի հետ բախման հետեւանքով, հաղորդում է RMC Sport-ը։

Նրա մասնակցությունը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը հարցականի տակ է։ Խաղը տեղի կունենա մարտի 9-ին Մադրիդում։

Առաջին խաղում ՊՍԺ-ին «Ռեալին» պարտության էր մատնել 1։0 հաշվով Մբապեի գոլի շնորհիվ։