Ալիևի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Մակրոնի երևակայության արդյունքն են․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները, որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Մակրոնի երեւակայության արդյունքն են։ Ալիեւի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել»,- ընդգծել են գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարություններ է արել Ալիևի մասին։