Տրակտորիստ եմ եղել, աշխատել եմ, տեխնիկայից լավ գլուխ եմ հանում․ շարքային Ալիկ Հովակիմյան

Տրակտորիստ եմ եղել, աշխատել եմ, տեխնիկայից լավ գլուխ եմ հանում, դրա համար էլ որպես տանկի մեխանիկ-վարորդ եմ ծառայում։ Անցած հոսքից ծանոթ եմ ծրագրի մանրամասներին, տեսել եմ՝ ինչը ոնց է, շահառուները ինչպես են պարապում։ Ինձ համար որևէ նորություն ու բարդություն չկա։ Բոլոր առարկաներից էլ լավ եմ, գերազանց կրակում եմ, միայն երեք կմ վազքի ցուցանիշը չի գոհացնում, բայց մարզվում եմ, մինչև քննությունների մեկնարկը հաստատ արդյունքներս կբարելավեմ։
Բանակային կյանքը իսկն ինձ համար է, շատ եմ հավանել։ Այժմ որպես «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դիրքապահ ծառայությունն եմ ընտրել, սակայն հետագայում հնարավորության դեպքում ծառայությունս նաև որպես տանկիստ եմ շարունակելու։ Ծառայությունն իմ կյանքն է, փոշմանել եմ, որ ավելի շուտ չեմ կնքել պայմանագրային ծառայության անցնելու պայմանագիր։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից, շարքային Ալիկ Հովակիմյան