Ինչո՞ւ են հոգևորականները սև զգեստ կրում և մորուք պահում

Ինչո՞ւ են հոգևորականները սև զգեստ կրում և մորուք պահում

Ի՞նչ խորհուրդ ունի հոգևորականի սև զգեստը և մորուքը հայոց առաքելական եկեղեցում։

Քահանան խորհրդանշում է Քրիստոսին, և հավատացյալներին հիշեցնում է Հիսուսի երկրային կյանքը: Նա իր տեսքով և համազգեստով նմանվում է Քրիստոսին:

Հոգևորականի հագուստները հատուկ են ընտրված։ Առաջին դարում Հրեաստանում հրեաները հագնում էին երկար պատմուճան, որը նրանց տարազն էր: Հոգևորականը նույնպես այդպիսի զգեստ է կրում, բայց այն ունի սև գույն:

Սքեմը հագնում են Հայ եկեղեցու բոլոր սպասավորները: Վերարկուն հոգևորականները կրում են բոլոր արարողություններին, բացի Ս. Պատարագից:

Այն զուրկ է ամեն մի շքեղության նշույլից և խոնարհության նշան է: Սև գույնը սգո խորհրդանիշ է: Հիսուսի հետնորդների համար մինչև Երկրորդ գալուստ սուգ է, այսինքն՝ հոգևորականները  մեռած են աշխարհիկ մեղսալից կրքերի, ցանկությունների համար և այդ պատճառով սև են հագնում են։ 

Մորուք կրելը եկեղեցում պահպանված դարավոր ավանդույթ է: Մորուք կրելու օրինակը տվել է Քրիստոսը։ Այդ սովորույթը նա փոխանցել է Իր առաքյալներին, որոնք էլ իրենց հերթին՝ իրենց աշակերտներին և հիմնած եկեղեցիներին:

Հոգևորականը Քրիստոսի կերպարը կրողն է: Հիսուսը նազովրեցի էր, իսկ նազովրեցիների մոտ հարգված և պահպանված էր ղևտական օրենքը, ըստ որի՝ Աստծուն ծառայողի երեսին ածելի չպետք է դիպչի: