Արգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան

Արգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սույն թվականի ապրիլի 22-ից արգելվել է Ռուսաստանի Դաշնության «Տիմոշա» ՍՊ ընկերության արտադրության «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ, «Հալվա արևածաղկի չամիչով» 250գր, արտադրված 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ, «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված 23․02․2024թ, պիտանի է մինչև 23․10․2024թ, «Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110գր, արտադրված 28․01․2024թ, պիտանի է մինչև 28․06․2024թ, «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված 25․02․2024թ, պիտանի է մինչև 25․10․2024թ, «Կոզինախ արևածաղկի» 150գր, արտադրված 25․02․2024թ, պիտանի է մինչև 25․08․2024թ, «Հալվա արևածաղկի օդային» 200գր, արտադրված 15․02․2024թ, պիտանի է մինչև 15․10․2024թ․ արտադրատեսակների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։

«Տիմոշա» ՍՊ ընկերության այլ արտադրատեսակների Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ կվերցվեն նմուշներ և ներկայացվեն լաբորատոր փորձաքննության «Կադմիում» ցուցանիշով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)`

«Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ,

«Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ,

«Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23․02․2024թ․ պիտանի է մինչև 23․10․2024թ,

«Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110 գր, արտադրված՝ 28․01․2024թ, պիտանի է մինչև 28․06․2024թ,

«Հալվա արևածաղկի» 250 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․10․2024թ,

«Կոզինախ արևածաղկի» 150 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․08․2024թ,

«Հալվա արևածաղկի օդային» 200 գր, արտադրված՝ 15․02․2024թ․ պիտանի է մինչև 15․10․2024թ:

Արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։