Ոստիկանությունը մեզ արգելեց վրաններ տեղադրել. ակցիայի մասնակից (տեսանյութ)

Ոստիկանությունը մեզ արգելեց վրաններ տեղադրել: Ֆեյսբուքյան եթերում ասաց «Գոյ» թատրոնի ակցիայի մասնակիցներից մեկը։
«07.11.2024թ.-ի ժամը 20։00-ից Գոյ թատրոնը վերսկսել է նստացույցը 24 ժամ ռեժիմով թատրոնի մուտքի մոտ։
Նստացույցի պահանջը`
ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. 《Գոյ》թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը։
Պահանջը կհրապարակենք 08.11.2024թ. Ժամը 10։00»,- ասված էր հայտարարության մեջ։