Հայաստանից ռազմական բժիշկներ են շտապ տեղափոխվել Արցախ

MediaHub.am-ի տեղեկություններով՝ Հայաստանից Արցախ ռազմական բժիշկների խումբ է տեղափոխվել։ Մեր տեղեկություններով՝ բժիշկների մեծ մասը վիրաբույժներ են։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։
Գիշերը և այսօր տեղային ռազմական գործողություններ են տեղի ունեցել։ Թշնամին կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և առնվազն 5 վիրավոր։ Այս պահին վիրավորների թիվը ճշտվում է։