Ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. ինչ եղանակ կլինի այս օրերին

Ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. ինչ եղանակ կլինի այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (03 -08.03.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Մարտի 3-ի ուշ երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Մարտի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Մարտի 3-ի երեկոյան, 4-ցերեկն առանձին շրջաններում, 4-գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Մարտի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 3-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 15-18մ/վ, մարտի 4-ին և 6-ին՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը 3-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։


Երևան քաղաքի մարտի 4-ի  բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան       20.9°C (2004թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           -25.0°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       3.4°C