Apple-ը հայտնել է iPhone-ի ոչ անվտանգ հավելվածների մասին

Apple-ի ներկայացուցիչները խոսել են iPhone-ի վրա երրորդ կողմի խանութներից հավելվածների տեղադրման վտանգների մասին։ Այս մասին հայտնել է Fast Company-ն։
Fast Company-ի լրագրողները զրուցել են App Store-ի ղեկավար Ֆիլ Շիլլերի հետ, որը մեկնաբանել է այլընտրանքային App Store խանութների մոտալուտ հայտնվելն iPhone-ի հավելվածներով։
Ըստ Շիլլերի՝ թեև նոր կանոնները նոր հնարավորություններ են բացում ծրագրավորողների համար, դրանք նաև անվտանգության նոր ռիսկեր են պարունակում:
«Այդ պատճառով մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնենք այդ ռիսկերը բոլորի համար»,- ասել է Apple-ի գործադիր տնօրենը: Ըստ նրա՝ App Store-ը շրջանցող հավելվածների ներբեռնումը կապված է անախորժությունների և խարդախության հետ։ Դրա դեմ պայքարի շրջանակներում Apple-ը կվերահսկի երրորդ կողմի խանութների օպերատորներին։
Շիլլերը հայտարարել է, որ երրորդ կողմի խանութների ստուգումն այնքան մանրակրկիտ չի լինի, որքան App Store-ում մոդերացիան։ «Apple-ն ավելի քիչ հնարավորություն ունի լուծելու այս ռիսկերը ու տրամադրել աջակցություն և փոխհատուցում հաճախորդներին այս խնդիրների համար», - ասել է խոսնակը: