ՖՈՏՈՇԱՐՔ. ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցով հանրային լսումներ են հրավիրվել

ՖՈՏՈՇԱՐՔ. ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցով հանրային լսումներ են հրավիրվել

Այսօր ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Արցախի հարցով խորհրդարանական լսումներ է հրավիրել: Քննարկման հիմնական թեման Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների պատշաճ դիմագրավումն ու Բաքվի կողմից իրականացվող հակահայ քաղաքականության չեզոքացումն էր:

Քննարկումներին մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի օրենսդիր մարմնի անդամներ, մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ, հայկական զույգ պետությունների մշուշոտ ապագայով մտահոգ քաղաքական և հասարակական գործիչներ: Լսումների ընթացքում ելույթ ունեցող անձինք ներկայացնում էին վերոնշյալ հիմնահարցերի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկությունները, դիտարկումներն ու պատկերացումները: