Մարդիկ դառանան թափառակա՞ն, ո՞ւր գնան․ «Մաթալիա» տոնավաճառը փակվում է

Շատ վատ տրամադրություն ունենք, մտածում ենք՝ հետո ինչ ենք անելու, ո՞ւր ենք գնալու։ Սպասում ենք, որ հարցը դրական կլուծվի, վերեւներում մի բան կանեն, որ տոնավաճառը չփակվի, դժվար կացության մեջ ենք, ընտանիք ենք պահում․ MediaHub-ի հետ զրույցում ասում  է «Մալաթիա» տոնավաճառի տնտեսվարողներից մեկը։ 

Նշենք, որ MediaHub-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է «Մալաթիա» տոնավաճառում՝ առեւտրականների հետ զրուցելու եւ տեղում հասկանալու, թե որն է պատճառը, որ դադարեցվելու է տոնավաճառի գործունեությունը։ Երեկ հայտնի դարձավ, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Մասնավորապես, տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։

«Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- ասել էր ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։