Արգիշտի Քյարամյանին գեներալի կոչում են շնորհել

Արգիշտի Քյարամյանին գեներալի կոչում են շնորհել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ուժային կառույցի մի շարք ներկայացուցիչների կոչումներ է շնորհել։ Նրանցից մեկն էլ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է, որին Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Վահագն Խաչատուրյանը շնորհել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Սա հավասարազոր է գեներալ-մայորի կոչման։ 
31-ամյա նորաթուխ գեներալի հաջորդ ձեռքբերումը կլինի հավանաբար գեներալի սիմուսի կոչում ստանալը կամ «Աստվածների Աստված» հռչակվելը։ Այսպիսի կարիերային աճի մասին նույնիսկ իրեն պաշտոնի նշանակողներն ու կոչում շնորհողները կերազեին։