Փաշինյանի պոպուլիզմն ու Բրյուսովի ընդվզումը

Փաշինյանի պոպուլիզմն ու Բրյուսովի ընդվզումը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն է, որը «հետևողականորեն» սատարում է բուհական համակարգը կազմաքանդելու Փաշինյանի ջանքերին:


Դասադուլ

Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն այսօր դասադուլ են արել՝ բողոքելով Մանկավարժական համալսարանի հետ միավորման դեմ:
«Համալսարանի աշխատակազմն այս պահին ստորագրահավաք է անում: Համալսարանի անունից դիմելու ենք ԿԳՄՍ նախարարին, հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի իրենց հետ քննարկում կազմակերպենք այս հարցի շուրջ»,- լրագրողներին ասել են ուսանողները:
Հիշեցնենք, որ ԲՈւՀ-երի միավորման կոնցեպցիայի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, նախարար Վահրամ Դումանյանն այս հարցում մի քանի հակասական հայտարարություններ է արել, ի վերջո՝ դառնալով անվերապահ «նիկոլական»:

Ռեֆո՞րմ, թե՞...

Բուհական ռեֆորմը Հայաստանում անհրաժեշտություն է, սակայն այդ գործընթացը կոնցեպտուալ լուծումներ է պահանջում: Չի կարելի գնալ կայացած համակարգը քանդելու ճանապարհով՝ առանց զարգացման հստակ տեսլական ունենալու: Տպավորություն է, որ Փաշինյանին ոչ թե ռեֆորմ է պետք, այլ Երևանի կենտրոնում ազատված տարածքներ, որոնք գուցե բաժին հասնեն գործող իշխանության «սրտի օլիգարխներին»:
Չմոռանամ ասել, որ ավերի թիվ մեկ պատասխանատուն դառնալու է նախարար Վահրամ Դումանյանը: Փաշինյանը, սովորության համաձայն, փորձելու է «պլստալ» պատասխանատվությունից:

Վահրամ Բագրատյան