ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ազգային ժողովը հուլիսի 11-ին արտահերթ նիստ կգումարի․ այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը։

Արտահերթ նիստում քննարկվելու են հարցեր, որոնք Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում ստացել են դրական եզրակացություն։