Առեղծվածային դեպք, «կլինիկական մաh» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդ. Shamshyan

Առեղծվածային դեպք, «կլինիկական մաh» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդ. Shamshyan

Երեկ՝ մայիսի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:  Ժամը 23:00-ի սահմաններում «կլինիկական մահ» ախտորոշմամվ քաղաքացիական ավտոմեքենայովով Սպիտակի բժշակական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դի: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի պետը: 

Տեղում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ 29-ամյա Արսեն Կիրակոսյանն է: 

Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղ բնակիչ 25-ամյա Ֆրունզիկ Թումասյանի կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: 
Քրեական ոստիկանները հայտնաբերել են նշված ավտոմեքենան և այն տեղափոխել ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Մեծ Պարնի-Կաթնաջուր գյուղերի խաչմերուկին հարակից հանդամասում: 

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: