Ինչ է պահանջել ՌԴ-ն Ստամբուլում բանակցությունների ժամանակ․ նոր մանրամասներ

Ինչ է պահանջել ՌԴ-ն Ստամբուլում բանակցությունների ժամանակ․ նոր մանրամասներ

Ամերիկացի սենատորները Ստամբուլում կայացած բանակցություններից հետո վերսկսել են Կոնգրեսին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերը, հայտնել է «Reuters»-ը։

Bloomberg-ը նշել է, որ եվրոպացի պաշտոնյաները պատկերացում չունեն, թե ինչ է ասելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուկրաինական հակամարտության մասին։

Bloomberg-ը հրապարակել է նաև այն պահանջները, որոնք «Ռուսաստանը ներկայացրել է Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակ»։

- Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ընդունի առանց իր տարածքում օտարերկրյա զորքերի կամ զանգվածային ոչնչացման զենքի առկայության;

- Կիեւը պետք է հրաժարվի Մոսկվայից փոխհատուցումների պահանջներից;

- Ուկրաինան պետք է հաշտվի Ղրիմի և չորս այլ շրջանների կորստի հետ;

- Պուտինը կհամաձայնի հրադադարին միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան դուրս բերի իր զորքերը այս շրջաններից;

- Կրեմլը ցանկանում է, որ բոլոր հինգ շրջանները միջազգային մակարդակով ճանաչվեն ռուսական։

Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ ռուսական պատվիրակությունը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադարի կհամաձայնի միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան դուրս բերի իր զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջաններից։