Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Boeing ինքնաթիռների արգելքի թեմային

Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Boeing ինքնաթիռների արգելքի թեմային

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենք «ծանոթ չեն իրավիճակին»՝ կապված երկիր Boeing ինքնաթիռների ներմուծման ենթադրյալ արգելքի հետ։

Bloomberg-ը գրել էր նախօրեին, որ Չինաստանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի շրջանակներում իրենց ավիաընկերություններին արգելել են գնել Boeing ինքնաթիռներ, նաև դրանց համար սարքավորումներ և մասեր։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի սպառնալիքներն ու շանտաժը, եթե ցանկանում է լուծել Չինաստանի հետ խնդիրները»։

«Այս սակագնային պատերազմը նախաձեռնել է ամերիկյան կողմը, և Չինաստանի պատասխան քայլերն անհրաժեշտ են երկրի օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»։