Զորահանդես՝ Կարմիր հրապարակում. ինչո՞ւ հայ զինվորականներն այնտեղ չեն

Զորահանդես՝ Կարմիր հրապարակում. ինչո՞ւ հայ զինվորականներն այնտեղ չեն

Այսօր մայիսի 9-ն է, Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակը: Աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ այսօր Մոսկվայում են, մասնակցում են Կարմիր հրապարակում տոնական զորահանդեսին: Մոսկվա են ժամանել շուրջ 30 երկրների ղեկավարներ, այդ թվում` Չինաստանի, Սերբիայի, Վենեսուելայի: Մոսկվայում է նաև Նիկոլ Փաշինյանը: 

Ուշագրավ է, որ Հայաստանը ընդգծված քաղաքական որոշում է կայացրել՝ չուղարկել հայ զինվորականներին զորահանդեսին, թեպետ հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում և Հաղթանակի կերտման գործում անուրանալի է: Ի դեպ, զորահանդեսին չի մասնակցում թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն ադրբեջանցի զինվորականները այսօր քայլերթով կանցնեն Կարմիր հրապարակով: 

Հիշեցնենք, 600 000 հայորդի է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, կեսը՝ 300 000-ը ֆրոնտից, ցավոք, չի վերադարձել: Դատապարտելի են բոլոր փորձերը նսեմացնել ԽՍՀՄ ժողովուրդների սխրանքը և նվազեցնել Հաղթանակի արժեքը: