ԱՄՆ-ն կարող է չինական ապրանքների մաքսատուրքերը կրճատել մինչև 50%

ԱՄՆ-ն կարող է չինական ապրանքների մաքսատուրքերը կրճատել մինչև 50%

Թրամփի վարչակազմը քննարկում է չինական ներմուծման մաքսատուրքերը 145%-ից մինչև 50-54% կրճատելու ծրագիրը՝ Պեկինի հետ առևտրային բանակցություններից առաջ, գրել է «New York Post»-ը։

Նշվում է, որ որոշումը կարող է կայացվել արդեն հաջորդ շաբաթ, երբ Շվեյցարիայում մեկնարկեն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բարձր մակարդակի բանակցություններ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է Չինաստանի դեմ «փոքրիկ հակահարված»՝ Պեկինի առևտրային ոլորտում գործողությունների համար։