Փաշինյանը միտումնավոր տապալեց նիստը․ ինչի՞ց է վախեցած վարչապետը

Փաշինյանը միտումնավոր տապալեց նիստը․ ինչի՞ց է վախեցած վարչապետը

Հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ մի հայտնի ձայնագրություն լույս աշխարհ եկավ, որը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի բանակցային «ընդունակությունները»։


Գորշող վարչապետն իր թիմակիցներին պատմում էր, թե ինչպես է «գժական» գնում՝ ԼՂ խնդրով բանակցությունները տապալելու համար։ Այսօր մոտավորապես նույն սխեմայով նա տապալեց ԱԺ- կառավարություն հարց ու պատասխանը։


Նիստը հանգիստ ընթացքի մեջ էր, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի, ըստ էության, սոցիալ- տնտեսական բնույթի հարցի ժամանակ Փաշինյանը պոռթկաց, մտավ Արցախը «վաճառելու» դաշտ, «նախկիններին» «դավաճան» ու «թալանչի» պիտակավորեց, խոստացավ նրանց վրա «մատ թափ տալ»։


Նիստը վարողն էլ, բնականաբար, ոչ թե ոչ պարկեշտ վարքագծով աչքի ընկած Փաշինյանին դիտողություն արեց, այլ՝ ընդդիմադիրներին, ինչի հետևանքով՝ վերջիններս լքեցին նիստերի դահլիճը. նիստն ընդհատվեց։


Ավելի քան վստահ եմ՝ Փաշինյանը միտումնավոր տապալեց նիստը, որպեսզի ընդդիմադիրները նույնիսկ «պատահաբար» նրան հարց չուղղեն ուկրաինական պատերազմի մասին։
Գործող վարչապետի նյարդային վիճակը բացահայտում է, որ ուկրաինական հարցում Փաշինյանի վրա գուցե ճնշումներ կան, ըստ ամենայնի՝ տարբեր մայրաքաղաքներից։


Հայաստանի իշխանությունը ռուս- ուկրաինական պատերազմի վերաբերյալ ռացիոնալ չեզոքության քաղաքականությունը շփոթել է «լռության րոպեի» հետ ու պատահական չէ, ոչ երեկվանից Փաշինյանի «գրպանում» գտնվող կուսակցություններից մեկի ղեկավարն ակտիվորեն գեներացնում է «ակտիվ լռության» անհեթեթ թեզը, որի բովանդակությունը, թերևս, միայն «հեղափոխության առաջնորդին» ու նրա «հաճախորդին» է հայտնի։
Նիկոլ Փաշինյանի խայտառակ կեցվածքը խոսում է ոչ թե Հայաստանի չեզոքության, այլ սուբյեկտայնության իսպառ բացակայության մասին։ Ու սա ակնհայտ ճշմարտություն է՝ չնայած Փաշինյանի «գժական» հնարքներին։


Բայց այստեղ պոզիտիվն ավարտվում է, որովհետև Խաչատրյանը գիտակցված մասնակցում է իշխանությունը կենտրոնացնելու Փաշինյանի քաղաքականությանը։ Սա Խաչատրյանի ընտրությունն է, որի համար նա պատրաստ պետք է լինի արժանանալ բուռն քննադատության` նույնանալով Փաշինյանի, նա ավտորիտար նկրտումների հետ։

Վահրամ Բագրատյան