Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման եւ մահացության նվազագույն ցուցանիշ

Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 056 նոր դեպք: Դա նվազագույն ցուցանիշն է 2021թ. հունիսից ի վեր, փոխանցում է МК-ն:
Հոսպիտալացվել է 1457 քաղաքացի: Առողջացել է 29 372 մարդ, գրանցվել է 259 մահվան դեպք: Դա նվազագույն ցուցանիշն է 2020թ. նոյեմբերի 9-ից ի վեր:
Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի ղեկվար Ալեքսանդր Գինցբուրգը տեղեկացրել է կորոնավիրուսի դեմ սփրեյ-պատվաստանյութի հետազոտությունների մեկնարկի մասին՝ պարզելու դրա ազդեցությունն իմունիտետի վրա: