ՌԴ-ում մոտոցիկլավարը չորս հոգու վրաերթի է ենթարկել, 6-ամյա աղջիկը մահացել է (տեսանյութ) 18+

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի Տեմրյուկ քաղաքում մոտոցիկլավարի մասնակցությամբ վթարի հետևանքով 6-ամյա երեխա է մահացել, ևս չորս մարդ տուժել է․ հայտնում է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչությունը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Տեմրյուկում՝ «Զինվորական բլուր» համալիրի մոտ։ Մոտոցիկլետի 36-ամյա վարորդը ճանապարհն անցնող հետիոտնային խաչմերուկում վրաերթի է ենթարկել 4 մարդու. Տուժել են վարորդը և հետիոտները, այդ թվում՝ երկու երեխա՝ 6 և 8 տարեկան։
Տեսանյութն՝ այստեղ