Լոնդոնում բողոքի ցույցեր են սկսվել էներգակիրների գների աճի պատճառով

Լոնդոնում բողոքի ցույցեր են սկսվել էներգակիրների գների աճի պատճառով

National Assembly շարժման ակտիվիստները հակակառավարական ցույցի են դուրս եկել Լոնդոնի կենտրոնում՝ էլեկտրաէներգիայի և գազի գների կտրուկ թանկացման պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Նրանք հավաքվել են Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայրի դիմաց՝ պահանջելով Բորիս Ջոնսոնի և ողջ պահպանողական կառավարության հրաժարականը։

Բացի Լոնդոնից, շարժման ակտիվիստները հայտարարել երկրի երկու տասնյակ խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Լիվերպուլում և Մանչեսթերում ընթացող բողոքի ակցիաների մասին։

Ապրիլի 1-ից Մեծ Բրիտանիայում կտրուկ բարձրացել է  գազի և էլեկտրաէներգիայի գնային շեմը՝ հասնելով 54 տոկոսի։ Որոշումն ընդունվել է դեռ փետրվարին, սակայն այն ուժի մեջ է մտել միայն հիմա։

Այսպիսով, էներգիայի համար  բրիտանացիների ծախսերը կավելանան տարեկան միջինը 700 ֆունտով և կկազմեն մոտ երկու հազար։ Դրա պատճառով փետրվարին տարեկան գնաճը Բրիտանիայում հասել է 30 տարվա ընթացքում ռեկորդային բարձր մակարդակի՝ 6,2 տոկոսի։