Թրամփը 43-ամյա Գաբբարդի թեկնածությունն է առաջադրել Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում

Թրամփը 43-ամյա Գաբբարդի թեկնածությունն է առաջադրել Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Տուլսի Գաբբարդի թեկնածությունն է առաջադրել Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։

43-ամյա Գաբբարդը Դեմոկրատական ​​կուսակցության անդամ է եղել, սակայն լքել է այն 2022 թվականին։

Նա եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Դեմոկրատական ​​ազգային կոմիտեի փոխնախագահ։

Գաբբարդը ծառայել է Իրաքում ամերիկյան բանակում, 4 ժամկետ ծառայել է որպես դեմոկրատ կոնգրեսական` ներկայացնելով Հավայան կղզիները։ Առաջադրվել է նաև նախագահի պաշտոնի համար Դեմոկրատների նախնական ընտրություններում 2020 թվականին։

Գաբբարդը նախկինում այցելել է նաև Հայաստան և Արցախ։