«Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» միմյանց դեմ հանդիպումներ կանցկացնեն

«Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» միմյանց դեմ հանդիպումներ կանցկացնեն

Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հուլիսին ընկերական հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ-ում։ Արքայական թիմի մրցակիցները կլինեն կատալոնական «Բարսելոնան», Թուրինի «Յուվենտուսը» և մեքսիկական «Ամերիկան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնայի» հետ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի հուլիսի 23-ին Լաս Վեգասում, «Յուվենտուսի» հետ կխաղա հուլիսի 30-ին Լոս Անջելեսում։ Հուլիսի 26-ին Սան Ֆրանցիսկոյում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կմրցի «Ամերիկայի» հետ։