Զրո շարժ է եղել Խաչատուրովի գործով․ պաշտպան
Ես առավոտյան դիտարկում էի արել և ամփոփել այս ութ ամսվա ընթացքում Գրիգորի Խաչատուրովի կալանքի տակ գտնված ժամանակահատվածում իրավապահ մարմինների անգործությունը։ Մենք առաջին օրվանից պնդում էինք, որ այս վարույթով դռնփակ դատական նիստ անցկացնելու որևէ հիմք չկա ու պնդում էինք, որ դա դիտավորյալ է իրականացված, որ հանրությունը, ներկա չլինելով պրոցեսին, չպատկերացնի, թե ինչ է տեղի ունենում ներսում։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Պատկերացնեն, որ դատական նիստեր են տեղի ունենում, գործը քննվում է և այլն, բայց զրո շարժ է եղել այս գործով»,- ասաց Խաչատուրովի պաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում