Նման կացարաններ էլի կան․ Աբրահամյանը՝ զինվորների պայմանների մասին

Փաստը, որը երկրում, որտեղ ոստիկանությունը, իշխանությունը կարող է ձեռք բարձրացնել իր հայրենիքի ազատագրման կամ պաշտպանության համար ընկած մեր հերոսների ծնողների նկատմամբ, ինքնին ցույց է տալիս, որ իրականում ՀՀ-ում բարոյականության ճգնաժամ է։

Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն մարդիկ, ովքեր մեր երկրի համար արյուն են տվել և մեր երկրի պաշտպանության համար մարտ են մղել, այդ մարդիկ արժանի են ամենաբարձրին»,-ասաց Աբրահամյանը, ավելացնելով, որ այս իշխանության համար մարդկային կյանքը, այդ թվում՝ հերոսական մարտեր մղած հայրենակիցների կյանքը գրոշի արժեք չունի։

Պատգամավորը նշում է, որ ցավալին այն է, որ իրադարձություններին անդրադառնում են ոչ միայն հերոսների անցած ուղու և պատերազմում ունեցած բացառիկ կամքի և մարտերի համատեքստում, այլ նրանց ծնողների նկատմամբ իշխանության իրականացրած բռնություններով։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր շարունակում են պայքարը և անելիք են տեսնում այս իշխանության դեմ պայքարում՝ և՛ լավատեսություն են ներշնչում, և՛ թույլ են տալիս ասելու, որ պայքարն այս իշխանության հեռացման ուղղությամբ բնականաբար շարունակվում է»,-խոսքն ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կարմիր բերետավորները բիրտ ուժով Եռաբլուրից հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ շիրիմներին։ 

Մանրամասները տեսանյութում։