Windows 11-ը սկսել է պահանջել օգտատերերի բանկային քարտերի համարները

Windows 11-ը սկսել է պահանջել օգտատերերի բանկային քարտերի համարները

Windows 11-ը սկսել է պահանջել օգտատերերի բանկային քարտերի համարները։ Microsoft-ը հրապարակել է Windows 11-ի նոր թեստային տարբերակը՝ բանկային քարտը համակարգի հետ կապելու հնարավորությամբ։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։

Microsoft-ի վստահեցմամբ՝ նոր գործառույթն անհրաժեշտ է Microsoft Store-ում կամ Xbox-ի միջոցով ծրագրային ապահովման հարմար գնման, ինչպես նաեւ բաժանորդագրությունների համար։  

Այժմ ծրագրային ապահովման տեղադրման համար օգտատերը կկարողանա Android-ով սքանավորել QR-կոդը էկրանից եւ հնարավորություն կստանա սինքրոնացնել տվյալներն արդեն առաջին գործարկումից։