Ի՞նչ վիճակ է Երևանում կարմրուկի հետ կապված. Հրաչյա Սարգսյանը պահանջեց զեկուցել
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե կարմրուկի հետ կապված ինչ վիճակ է Երևանում։
Ի պատասխան, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից Սարգսյանին տեղեկացրին, որ ընդհանուր առմամբ 20 հաստատված դեպք կա։
«Վարակվածներից 15-ը երևանաբնակ են, իսկ հինգը հայտնաբերվել է Երևան քաղաքի ենթակայության պոլիկլինիկաներում»,- ասացին վարչությունից։
Նշվեց, որ հաստատված բոլոր դեպքերը չպատվաստված մարդկանց մոտ են հայտնաբերվել։
Մանրամասները՝ տեսանյութում։