Խոշոր ավտովթար՝ Լոռիում. «Սատանի կամրջի» մոտ խճաքարով բարձված Mercedes-ը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար՝ Լոռիում. «Սատանի կամրջի» մոտ խճաքարով բարձված Mercedes-ը կողաշրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Mercedes մակնիշի՝ խճաքարով բարձված բեռնատարը Վանաձո-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վոթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել, ապա ճանապարհը մաքրել են շարժիչից թափված յուղից:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը:

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: