Ադրբեջանցի «էկոակտիվիստները» հեռացան Լաչինի միջանցքից (տեսանյութ)

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» հեռացան Լաչինի միջանցքից (տեսանյութ)

Ադրբեջանի «էկոակտիվիստներն» ավարտեցին բողոքի ակցիան Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին: Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են նրանց շտապ հայտարարությունը:

Դրանում, մասնավորապես, նշվում է, որ 138 օր շարունակվող բնապահպանական ակցիայի մի խումբ մասնակիցներ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների կողմից հրավիրվել են  հանդիպման։

Հանդիպումը, որին մասնակցել են տասը ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվիստներ, տեղի է ունեցել Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության վարչական շենքում։

Էկոակտիվիստներին փոխանցվել է, որ ապրիլի 23-ից հետո, երբ պետական ​​սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին՝ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբում, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել: Արդյունքում ակցիայի մասնակիցներին ևս մեկ անգամ խնդրել են դադարեցնել դրա անցկացումը։

Հայտարարության մեջ նշվում է, որ քանի որ իրենք մասամբ են հասել իրենց պահանջների կատարմանը, ինչպես նաև, հաշվի առնելով պետության ներկայացուցիչների բազմիցս դիմումները, որոշվել է 2023 թվականի ապրիլի 28-ին, ժամը 18:00-ից ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան։

«Մենք հայտարարում ենք, որ եթե խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից չբավարարվեն Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումը դադարեցնելու և մոնիտորինգի համար պայմաններ ապահովելու մեր պահանջները, մենք իրավունք ունենք վերսկսել գործողությունը»,- ասված է հայտարարության մեջ։ 

Տեսանյութը՝ այստեղ