Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է. ո՞վ կնշանակվի Արմավիրի մարզպետ

Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է. ո՞վ կնշանակվի Արմավիրի մարզպետ

Նախորդ շաբաթ Արմավիրի մարզ այցից հետո Նիկոլ Փաշինյանը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին պաշտոնից  ազատեց։  

MediaHub-ի տեղեկություններով՝ Փաշինյանը մարզպետի թեկնածու ունի ու հավանաբար արդեն այս հինգշաբթի այդ պաշտոնում կնշանակվի Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
Խուդաթյանը մեր զանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ Փաշինյանը Հովհաննիսյանին պաշտոնից ազատեց մարզ այցելելուց, շինարարական աշխատանքներին ծանոթանալուց և տարբեր խնդիրներ հայտնաբերելուց հետո։

Նույն պատկերն էր նաև Լոռու մարզում, որը Արամ Խաչատրյանին պաշտոնից ազատելու պատճառ դարձավ: Ի դեպ, Լոռու մարզն էլ մինչ այս պահը նոր մարզպետ չունի: Ինչպես ավելի վաղ MediaHub-ը գրել էր, Լոռու մարզպետի հավանական թեկնածուն այս պահին ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն է: