Կարևորագույն ձեռքբերումներից մեկը մեր մակրոտնտեսական կայունությունն է․ Փաշինյան

«Մեր կարևորագույն ձեռքբերումներից մեկը, սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում, մեր մակրոտնտեսական կայունությունն է, որը մենք կարողացանք պահպանել և՛ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների ժամանակ։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների մեկնարկի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերին արձանագրել ենք Հայաստանում գրանցված աշխատողների նոր ռեկորդ՝ 726 հազար աշխատատեղ։ 

«Մեր կառավարեւթյունը իր գործունեության ընթացքում ՀՀ-ում ստեղծել է 178 հազար աշխատատեղ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում