Սննդաբանը հայտնել է տարեցների համար հապալասի օգտակարության մասին

Թերապևտ, սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան հայտնել է տարեցների համար հապալասի օգտակարության մասին։ Այս մասին գրում է «Մոսկվա 24»-ը։
Նրա խոսքով՝ հատապտուղն իջեցնում է արյան ճնշումը և բարենպաստ ազդեցություն է ունենում տեսողության վրա։ «Դա օգնում է կանխարգելել ցանցաթաղանթի անջատումը, բարելավում է անոթների միկրոշրջանառությունը և արյան հոսքը հենց ակնագնդում»,- ընդգծել է նա:
Մասնագետը նշել է, որ հատապտուղը պարունակում է հակաօքսիդանտներ, այդ թվում՝ բիոֆլավոնոիդներ և անտոցիաններ, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն։ Բացի այդ, հապալասը բարենպաստ ազդեցություն ունի սրտի և արյան անոթների աշխատանքի վրա։ «Դրա օգնությամբ կարելի է կարգավորել ինչպես սիստոլիկ, այնպես էլ դիաստոլիկ ճնշումը»,- ասել է բժիշկը։
Նա հավելել է, որ հապալասը նույնպես դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա։ Սննդաբանը խորհուրդ է տվել հատապտուղը ներմուծել սննդակարգ՝ նվազագույնի հասցնելու Ալցհեյմերի, Պարկինսոնի և բազմակի սկլերոզի զարգացումը: